ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի ընտրանու մարզիչը փորձարկումներ էր անում

Հայաստանի ընտրանու մարզիչը փորձարկումներ էր անում
13.11.2017 | 16:27

Հայաստան-Բելառուս ընկերական խաղին բնականաբար անդրադարձել են նաև բելառուսական զանգվածային լրատվության միջոցները՝ իրենց հիացքը չթաքցնելով Հենրիխ Մխիթարյանի խաղի առնչությամբ: Սակայն մեր հավաքականի առաջատարի նկատմամբ գովասանական խոսքերի շռայլումից հետո բնականաբար նրանց անդրադարձն է իրենց հավաքականի մասին ու բավական ուշագրավ:

Այսպես, Մխիթարյանին հանած, բելառուս մեր գործընկերները կարծում են, որ մնացած առումներով մեր հավաքականները հավասարազոր մրցակից են. «Ինչ-որ դիրքերում հայերն ավելի լավ խաղացողներ ունեն, որոշ դիրքերում՝ մենք: Արդյունքում պարտվում ենք խոշոր հաշվով: Այո, Կրիուշենկոն շարունակում է փորձարկումները։ Սա կարող է արդարացում լինել, սակայն միայն այն դեպքումեթե ուշադրություն չդարձնենք այն փաստին, որ հայերը նույնպես մարզական կազմով չէին հանդես գալիս: Հայաստանի ընտրանու մարզիչը նույնպես փորձարկումներ էր անում և հիմնական խնդիրը խաղի հաշվի վրա չէր դրել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ